Քոչարյանի պաշտպանները հետ են վերցրել ՍԴ-ին ներկայացրած դիմումները

0
402

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հետ է վերցրել Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արամ Օրբելյանը։ Նա նշեց, որ պատճառը ԱԺ-ի «Իմ քայլ»-ը խմբակցության կողմից  Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու փաթեթի ընդունումն է։

«Պարոն Քոչարյանի հետ այսօր առավոտյան վերջնական քննարկել ենք և որոշում ենք ընդունել հրաժարվել մեր ներկայացրած դիմումներից։ Որոշում կայացրեցինք հետ վերցնել մեր ներկայացրած երկու դիմումները։  Հիմա Արամ Վարդևանյանը դիմում է ներկայացնում, համապատասխան որի, խնդրում ենք ՍԴ-ին, հիմք ընդունելով Սահմանդրական դատարանի մասին համապատասխան հոդվածը, հետ վերցնել մեր ներկայացրած երկու դիմումները։ Այսինքն՝ այն դիմումները, որոնք վերաբերում էին 300․1 հոդվածի համապատասխանությանը Սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին»,- ասաց Օրբելյանը։

Հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանը պետք է քններ  ՀՀ քրեական օրենսգրքի 3001-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։

https://armenpress.am/arm/news/1019647.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here