Տոմինկօ Հինտոյեան՝ միջազգային ճանաչում ունեցող խմբավար-ղեկավարը եւ Լիվըրփուլի Թագաւորական Ֆիլհարմոնիքի հետագայ ղեկավարը

0
359

Անգլերէնէ թարգմանեց՝ Շաքէ Մանկասարեան

Տոմինկօ Հինտոյեան ծնած է 15 Փետրուար 1980-ին, Վենեզուելայի Քարաքաս քաղաքը, բնիկ Հալէպահայ մօրմէ:  Ան Վենեզուելացի ջութակահար եւ  Վենեզուելայի Օռքուեսթա Սինֆոնիքայի նախկին նախագահ Տոմինկօ Կարսիայի եւ Վենեզուելայի Ազգային խորհրդարանի իրաւաբան Վիքի Հինտոյեանի որդին է :

Ան, իբրեւ ջութակահար սկսած է իր երաժշտական ուսումը եւ անդամակցած է  Վենեզուելայի երաժշտական կրթութեան El Sistema ծրագրին: Այնուհետեւ, կատարելագործած է եւ տիրացած նուագախմբային խմբավարի Մագիստրոսի Բարձրագոյն կոչումին  (with distinction), Ժընեւի Haute Ecole de Musique-ին մէջ, Լորան կայի Laurent Gay հետ:

  • 2012-ին Տոմինկօ Հինտոյեան կը հրաւիրուի միանալու Ալլիանցի միջազգային խմբավարներու ակադեմիային, ուր ան կ’աշխատի Լոնտոնի ֆիլհարմոնիք նուագախումբին եւ Ֆիլհարմոնիայի նուագախումբին հետ՝ խմբավարներու Esa-Pekka Salonen- ի եւ Sir Andrew Davis- ի ներքոյ:  Այնուհետեւ, ան կը մասնակցի վարպետութեան դասընթացքներու՝ Պերնարտ Հայթինգի, (Bernard Haitink) , Տէյվիտ Զինման (David Zinman) եւ Հեսուս Լոփեզ Քոպոսի հետ (սպաներէն՝ Jesús López Cobos) :
  • 2013-ին Հինտոյեան կը նշանակուի խմբավար Տանիէլ Պարենպոյմի (Daniel Barenboim) առաջին օգնական՝ ղեկավարելու Deutsche Staatsoper Berlin-ը: Յունուար 2018-ին, ան առաջին անգամ հանդէս կու գայ ղեկավարելով Մեթրոփոլիթըն Օփերան:
  • 2017-2018 թուականներուն, անոր ղեկավարած ելոյթները կ’ընգրկեն ներկայացումներ՝ Giacomo Puccini’s Tosca-ն, (Oper Stuttgart) Շթութկարթի Օփերային մէջ, իսկ (the Monte-Carlo Opera) Մոնթէ Քարլօ Օփերային մէջ՝  Vincenzo Bellini- ի I puritani-ն:
  • Յունիս 2019-ին, Հինտոյեան կը հրաւիրուի (the Royal Liverpool Philharmonic (RLPO) Լիվըրփուլ Արքայական նուագախումբ՝ իբրեւ առաջին հիւր ղեկավար:

Տոմինկօ Հինտոյեան աշխատած է միջազգային ճանաչում ունեցող շարք մը նուագախումբերու եւ օփերաներու հետ, ինչպէս`

  • Լոնտոն Ֆիլհարմոնիք նուագախումբը (London Philharmonic Orchestra),
  • Լիվըրփուլի Թագաւորական Ֆիլհարմոնիք Նուագախումբը, (Royal Liverpool Philharmonic Orchestra),
  • Ֆիլհարմոնիա Նուագախումբը (Philharmonia Orchestra),
  • Տրեստներ Ֆիլհարմոնին (Dresdner Philharmonie),
  • Ֆրանսայի Ձայնասփիւռի Ֆիլհարմոնիք Նուագախումբը, Orchestre Philharmonique de Radio France,
  • Սալզպուրկի Մոցարթ Նուագախումբը, Mozarteumorchester Salzburg,
  • Ս. Փեթերսպուրկի Ֆիլհարմոնիքը, St. Petersburg Philharmonic,
  • Նոր Ճափոն Ֆիլհարմոնիք Նուագախումը, (New Japan Philharmonic Orchestra)
  • «Մեթրոփոլիթէն» օփերան,
  • Վիեննայի Սթաատերը,
  • Ալլիանցի միջազգային խմբավարներու ակադեմիան, (Allianz International Conductor’s Academy),
  • Ս. Փեթերսպուրկի ֆիլհարմոնիքը
  • «Սիմոն Պոլիվար» Սիմֆոնի Նուագախումբը, (the Simón Bolívar Symphony Orchestra) եւ « Deutsche Staatsoper Berlin» , «Lyric Opera Chicago». «Liceeu Barcelona» եւ« Mariinsky»  Թատրոնները:

Յունիս 2019-էն ի վեր Լեհաստանի ազգային ձայնասփիւռի սիմֆոնիք նուագախումբի հիւր ղեկավարն է:

Յունիս 2020-ին, Լիվըրփուլի Թագաւորական նուագախումբ RLPO-ն  Հինտոյեանը կը նշանակէ առաջին գլխաւոր խմբավար-ղեկավար՝ 2020-2021թուականներու արդիւնաւէտ նախագիծերու շրջանին համար:

Խմբավար Տոմինկօ Հինտոյեան 2021 Սեպտեմբերէն սկսեալ պիտի ղեկավարէ Լիվըրփուլի Թագաւորական Ֆիլհարմոնիքը:

Հինտոյեան ամուսնացած է պուլկարացի ազգութեամբ Սօփրանօ Սոնիա Եոնչեվայի հետ Sonya Yoncheva:  Զոյգը ունի երկու զաւակ, մէկ որդի՝ Մաթէիւ, որ ծնած է 6 Հոկտեմբեր 2014-ին, եւ դուստրը՝ Սոֆիան, որ ծնած է Հոկտեմբեր 2019-ին: Իր ընտանիքը  կը բնակի Զուիցերիոյ Վաուտ քաղաքին մէջ:

 

Աղբիւր՝ http://www.domingohindoyan.com/en եւ  https://en.wikipedia.org/wiki/Domingo_Hindoyan

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here