Ատրպէյճանական Գերարդիական Անօդաչու Թռչող Սարքը Վար Առնուած Է OCA Հակաօդային Հրթիռով

0
230

Հայաստանի բարձր տեխնոլոգիական (արհեստագիտական-Խմբ.) եւ արդիւնաբերութեան նախարար Յակոբ Արշակեան այսօր, «ֆէյսպուք»ի իր էջին վրայ գրառումով մը տեղեկացուց, որ Ատրպէճանի բանակին պատկանող գերարդիական «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը վար առնուած է «OCA» զենիթահրթիռային համարկարգի հմուտ գործածութեամբ:

«Տաղանդաւոր հայ ինժեներների (ճարտարագէտներու-Խմբ.) մոդերինզացրած (արդիականացուցած- Խմբ.) եւ ՀՀ ԶՈՒ պրոֆեսիոնալ (արհեստավարժ-Խմբ.) հակաօդային պաշտպանութեան զօրքերի կողմից հմտօրէն կիրառուած OCA զենիթահրթիռային համակարգը այսօր խոցել է գերժամանակակից «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը», կը գրէ Արշակեան:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here