Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակավայրերը․ հրետակոծվել է Այգեպարի մանկապարտեզը

0
323

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական զինուժը հուլիսի 16-ի գիշերը թիրախավորել է հայկական խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Տավուշի մարզի Այգեպար համայնքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրետակոծության հետևանքով վնասվել է Այգեպար համայնքի մանկապարտեզի շենքը։

Ադրբեջանական ստորաբաժանումները հուլիսի 16-ին, ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Մինչ այդ, հուլիսի 16-ի գիշերը, ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։

Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։

https://armenpress.am/arm/news/1021926.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here