Եթէ Ատրպէյճան Հրաժարի Հայաստանի Հետ Բանակցելէ, Ուրեմն Որո՞ւ Հետ Պիտի Բանակցի Լեռնային Ղարաբաղի Հարցով

0
225

ԵՐԵՒԱՆ, «Սիվիլնեթ».- Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան խօսնակ Աննա Նաղտալեան մեկնաբանեց ատրպէյճանական ղեկավարութեան՝ խաղաղ բանակցային գործընթացին մասին վերջին օրերուն կատարուած յայտարարութիւնը։

«Հակամարտութիւնն ունի երեք կողմ, որոնք ստորագրել են հրադադարի համաձայնագրի ներքոյ:

«Նախկինում Ադրբեջանը բանակցում էր ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետութեան հետ: Այնուհետեւ Ադրբեջանը մերժեց ԼՂ հետ բանակցելը: Եթէ այժմ Ադրբեջանը հրաժարւում է Հայաստանի հետ բանակցելուց, ապա պարզ չէ, թէ ում հետ է բանակցելու ԼՂ հակամարտութէան հարցով: Արդեօք մտադիր է վերսկսել իր բանակցութիւնները արցախեան կողմի հետ, թէ ոչ, մենք չգիտենք: Ադրբեջանը վերջին շրջանում փորձում է տարբեր փաթեթաւորմամբ հանդէս գալ պատերազմի սպառնալիքներով: Եթէ բանակցութիւններից դուրս գալու իր սպառնալիքն այդ շարքից է, ապա դա մեզ ոչ զարմացնում է, ոչ էլ՝ տպաւորում:

«Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն եւ հանդէս է գալիս խնդրի խաղաղ կարգաւորման դիրքերից», յայտնեց Աննա Նաղտալեան։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here