Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Բայրամովի հետ

0
441

Հուլիսի 17-ին Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության՝ Լավրովը շնորհավորել է Բայրամովին պետական պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերն ու տարածաշրջանային անվտանգությունը, Ադրբեջան-Հայաստան սահմանի ընթացիկ իրավիճակը։

Նախարարները պայմանավորվել են հարցերի լայն օրակարգով շարունակել սերտ համագործակցությունը, ներառյալ կորոնավիրուսի և դրա հետևանքների դեմ հակազդեցության խնդիրները, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիներին աջակցություն ցուցաբելել հայրենիք վերադառնալու համար։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here