Լիբանանցի հայտնի քաղաքական գործիչ Յակուբ Սարաֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ

0
459

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանի երկար տարիների պաշտպանության նախկին նախարար, հայտնի քաղաքական գործիչ Յակուբ Սարաֆը դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմկան հարձակումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Յակուբ Սարաֆն Ադրբեջանի գործողությունները դատապարտող գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Վճռականորեն դատապարտում եմ հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմական հարձակումը։ Շատ մտահոգիչ է, որ այդ ռազմական գործողությունները նաև ուղեկցվել են Հայաստանի ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու սպառնալիքներով։ Նման միջուկային սպառնալիքներն անպատասխանատու են և, միանշանակ, պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից։

Պատահական չէ, որ Ադրբեջանին աջակցած և այդ անպատասխանատու գործողություններին դրդած միակ երկիրը Թուրքիան էր։ Թուրքիայի ապակայունացնող դերն իր մի շարք հարևան տարածաշրջաններում վկայում է այդ երկրի չհիմնավորված թշնամական վերաբերմունքի մասին Հյուսիսային Աֆրիկայից մինչև Մերձավոր Արևելք, Հարավային Կովկասից մինչև Արևելյան Միջերկրականի խաղաղ ժողովուրդների նկատմամբ։

Մենք դարեր շարունակ ճանաչում ենք Հայաստանը և հայերին, գիտենք նրանց քաղաքակրթական դերը Միջին Արևելքի պատմության մեջ, մենք նրանց ճանաչում ենք որպես Լիբանանի նվիրված քաղաքացիներ, որոնք ունեն ազգային և տարածաշրջանային ինքնության ուժեղ զգացողություն: Գիտենք անվտանգության նկատմամբ նրանց զգայուն վերաբերմունքի մասին և ականատես ենք եղել իրենց ազգային օրակարգին սպառնացող բոլոր վտանգների և մարտահրավերների հաղթահարման գործում նրանց միասնականությանը։ Մենք նրանց կողքին ենք»,- գրել է նա։

 

https://armenpress.am/arm/news/1022926.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here