Էրդողանը հասա՞վ նպատակին

0
278

Այսօր Արաքս գետի «Հույս» կամրջով Նախիջեւան է մտել թուրքական բանակի ստորաբաժանում, որը պետք է մասնակցի թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին: Ժամեր անց թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացել է Էրդողան-Պուտին հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել է բացառապես հայ-ադրբեջանական պետական սահմանի իրավիճակը: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահն անթույլատրելի է համարել սահմանային լարվածությունը նպաստող ցանկացած գործողություն: Կողմերը միաժամանակ անայլընտրանքային են գնահատել ԼՂ քաղաքական-դիվանագիտական կարգավորումը՝ «միջազգային իրավունքների սկզբունքների հիման վրա՝ ի շահ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների»: Հուլիսի 13-ից ի վեր Թուրքիայի նախագահը երկրորդ անգամ է հեռախոսազրույց նախաձեռնում իր ռուս պաշտոնակցի հետ: Եւ եթե նախկինում այդ մասին տարածած տեղեկատվության մեջ ԼՂ կարգավորման մասին խոսք չկար, ապա Էրդողան-Պուտին այսօրվա շփումն, ըստ էության, նվիրված է եղել այդ թեմային: Մոսկվան, կարելի է ասել, տեղի տվեց թուրքական ճնշմանը: Կամ էլ ճիշտ են այն մեկնաբանները, որ Տավուշում լարվածության ենթատեքստում աշխարհաքաղաքական պայմանավորվածություններ են տեսնում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here