Պաշտոնական Բաքուն հայտարարում է՝ «ներկայիս ստատուս-քվոն անընդունելի է»

0
377

https://www.azatutyun.am-Հեղինե Բունիաթյան

Պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե անընդունելի է համարում բանակցությունների վերսկսման համար նախապայմաններ առաջադրելու՝ Հայաստանի փորձերը։

«Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ ներկայիս ստատուս-քվոն անընդունելի է», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան, անօգուտ որակելով «բանակցային ձևաչափը և խնդրի բուն էությունը փոխելու՝ պաշտոնական Երևանի փորձերը»։

Ավելի վաղ՝ ռուսական РБК-ին տված հարցազրույցում, Հայաստանի վարչապետը կրկին ընդգծել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Եթե Ադրբեջանի նախագահն ուզում է, որ Հայաստանի վարչապետը ներկայացնի Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ, ստացվում է, որ նա ասում է, որ Ղարաբաղը Հայաստան է։ Հակառակ դեպքում, ինչո՞ւ պետք է Հայաստանը ներկայացնի Լեռնային Ղարաբաղը», – հարց է բարձրացրել Փաշինյանը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here