Վարչապետը Սինճարի Ցեղասպանութեան Տարելիցին Առիթով Ուղերձ Յղեց Հայաստանի Եզիտի Համայնքին

0
115

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան ուղերձ մը յղեց Հայաստանի եզիտի համայնքի ներկայացուցիչներուն՝ Սինճարի մէջ իրականացած ցեղասպանութեան տարելիցին առիթով:

«Այսօր մենք ոգեկոչում ենք վեց տարի առաջ եզդի ժողովրդի նկատմամբ ահաբեկչական խմբաւորումների կողմից Սինջարում իրականացուած ցեղասպանութեան տարելիցը: Յիրաւի, այն ողբերգութիւնը, որ տեղի է ունեցել եզդի ժողովրդի հետ, զազրելի յանցագործութիւն է ընդդէմ մարդկութեան եւ քաղաքակիրթ աշխարհի: Կիսում ենք ձեր ցաւը եւ անկեղծ զօրակցութիւն յայտնում ձեզ:

«Հայաստանի եզդի համայնքին, եզդի բոլոր ընտանիքներին մաղթում եմ տոկունութիւն ու ոգու արիութիւն: Որպէս սփոփանք միշտ գիտակցէք, որ հայրենիքում` Հայաստանի Հանրապետութիւնում դուք ունէք ապահով եւ պաշտպանուած ապագայ եւ առաջընթացի լայն ասպարէզ», իչ ուղերձին մէջ կ՛ըսէ Փաշինեան:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here