Փաշինյան. Աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին

0
226

https://www.azatutyun.am-Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի անունից ցավակցություն հայտնեց Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթեց բոլոր վիրավորվածներին:

«Այս դժվարին պահին մենք չենք կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի և Բեյրութի հայկական համայնքի կարիքների նկատմամբ: Հայաստանի Հանրապետությունն օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել՝ այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում: Մենք ուժերի ներածի չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին», – ասաց նա:

Վարչապետի փոխանցմամբ` Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն առաջիկայում կմեկնի Բեյրութ՝ տեղում համայնքի կարիքներին ծանոթանալու և ներկայացնելու:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ ինքնաթիռի մի քանի տարբերակներ են քննարկվում, և հավանաբար թռիչքը տեղի է ունենալու շաբաթ օրը:

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը աճել է` հասնելով 135-ի, մոտ հինգ հազար մարդ վիրավորվել է, 300 հազարը մնացել են անօթևան: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ մարդիկ են մնում:

Փրկարարները շարունակում են փնտրել ավելի քան 100 մարդու, որոնց ճակատագիրն անհայտ է:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here