Հուլուսի Աքար․ «Հայաստանին հակազդելու գործում մեր ողջ հզորությունը Ադրբեջանի կողմում է»

0
112

https://www.azatutyun.am –Գեւորգ Ստամբոլցյան

«Թուրքիան կաջակցի Ադրբեջանին՝ օկուպացված տարածքներն ազատագրելու գործում», – այսօր Բաքվում նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը Ադրբեջան է ժամանել երկկողմ զորավարժությունների ավարտական փուլի ընթացքին հետևելու նպատակով։ Թուրքական պատվիրակության կազմում են նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, ինչպես նաև ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարները։

«Մեր բախտը բերել է, որ մենք փորձի փոխանակում ենք իրականացնում այնպիսի ուժեղ բանակի հետ ինչպիսին թուրքականն է։ Թուրքական բանակն իր ուժը ցույց է տվել Սիրիայում, Իրաքում և Լիբիայում։ Աստված տա, որ Թուրքիայի Զինված ուժերի աջակցությամբ Ադրբեջանի բանակը կատարի իր սրբազան պարտքը», – բանակցությունների ընթացքում այսօր հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here