ԱՅՍՕՐ ՍԻԱՄԱՆԹՈՅԻ ԵՎ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

0
213

Այսօր օգոստոսի 15-ն է։

Այս օրն են ծնվել հայ բանաստեղծության երկու կենտրոնական դեմքեր՝ Սիամանթոն և Վահագն Դավթյանը։

Նրանք ծնվել են Հայկական լեռնաշխարհի նույն տարածքում։ Սիամանթոյի ծննդավայր Ակնը և Դավթյանի ծննդավայր Արաբկիրը իրարից հեռու են ընդամենը 50 կիլոմետր։

Սիամանթոն (Ատոմ Յարճանյան) 20-րդ դարի սկզբի հայ բանաստեղծության խոշորագույն դեմքերից է, արևմտահայ ազատ բանաստեղծության մեծագույնը, ազգային ոճիրի ամենահզոր պատկերագրողը, ոճրերգությանը շեքսպիրյան խորք և համամարդկային մակարդակ հաղորդողը։

Վահագն Դավթյանը 20-րդ դարի երկրորդ կեսի հայ բանաստեղծության խոշորագույն դեմքերից է, հայկական ռոմանտիկական քնարերգությունը շարքերով և պոեմներով քնարավիպական արվեստի բարձունքին հասցնողը, ծագումով արևմտահայ, որ ընտանեկան լեզվահիշողությամբ իրեն փոխանցված արևմտահայերենը նրբորեն ձուլեց արևելահայերենին, բանաստեղծության գիտուն և փիլիսոփա։

Հայկական լիարժեք պետականության կայացման պարագայում Սիամանթոյի և Վահագն Դավթյանի ընտիր գործերը իրենց դասականությամբ կդառնան հայկական դպրոցի զարդը։

Ով ուզում է դառնալ լավ գրող, ծայրից ծայր, ուշադիր և խորությամբ պիտի կարդա Սիամանթոյի և Վահագն Դավթյանի բոլոր գործերը։ Մնացյալը ունայնություն է։

Կրկնակի տոնական օրվա տրամաբանությամբ հիշեցի Սիամանթոյի և Վահագն Դավթյանի՝ տարբեր ժամանակներում և տեղերում պատկերահանված լուսանկարները մեր մյուս դասականի՝ Ավետիք Իսահակյանի հետ։

Սեյրան Գրիգորյան

Գրականագետ

Ամբիոնի վարիչ | Հայ բանասիրության ֆակուլտետ – Հայ նորագույն գրականության ամբիոն

Seyran Grigoryan

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here