Եվրամիությունը չի ճանաչում Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները

0
42

https://www.azatutyun.am-Հրաչ Մելքումյան

ԵՄ առաջնորդները արտահերթ տեսակոնֆերանս են անցկանցնում, 19-ը օգոստոսի, 2020թ.

Եվրամիությունը չի ճանաչում Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները և պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել ընտրակեղծիքներին և բռնություններին մասնակցած անձանց նկատմամբ։ Այսօր այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Նա Մինսկին կոչ է արել խաղաղ հանգուցալուծելու ճգնաժամը։

Եվրամիության առաջնորդներն այսօր արտահերթ տեսակոնֆերանսում քննարկել են Բելառուսի իրավիճակը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ասել է, որ 53 միլիոն եվրո օգնություն է հատկացվելու Բելառուսի ժողովրդին։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here