Լավրովը դրսի ուժերին մեղադրել է Բելառուսի ներքին գործերին միջամտելու փորձերի մեջ

0
47

https://www.azatutyun.am-Հրաչ Մելքումյան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, թե Բելառուսը դրսի միջնորդների կարիքը չունի և Արևմուտքին մեղադրել է Բելառուսի ներքին գործերին միջամտելու փորձերի մեջ։

«Մեզ մտահոգում է, որ դրսի ուժերը օգտագործելով Բելառուսի ներքին բարդությունները փորձում են միջամտել, և ոչ միայն միջամտել, այլև պարտադրել իրենց համար շահեկան պայմաններ», – ասել է նա ռուսական հեռուստաընկերությանը տված հարցարույցում։

Լավրովը հույս է հայտնել, որ Բելառուսի ընդդիմությունը բանակցությունների մեջ կմտնի իշխանությունների հետ։ Նա ասել է, որ Եվրամիության երկրների հայտարարությունները աշխարհաքաղաքական բնույթ ունեն։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here