Լիբանահայութեան Հայրենադարձութիւնը

0
124

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

Լիբանանի մայրաքաղաք՝ Պէյրութում տեղի ունեցած ահաւոր, ցնցիչ ու մահաբեր պայթումը, ցնցեց ոչ միայն լիբանանահայութեանն ու հայութեանը, այլ համայն մարդկութեանը: Պայթումից յետոյ հայութեան ցաւին ու կսկիծին զուգընթաց, ոմանց կողմից զգացական կերպով ծայր է առել զրոյցներ, այն մասին որ իբթէ պայթումը տեղի է ունեցել դիտաւորեալ եւ քաղաքան նպատակով, ոստի լիբանահայութեանը փրկելու համար անհրաժեշտ է հայրենադարձութիւն կազմակերպել, մինչդեռ մինչ այսօր մասնագէտների կողմից կատարած ուսունասիրութիւնները չեն հաստատում այդ վարկածը:

Եթէ նկատի ունենանք որ ազգերն ապրում ու գոյատեւում են միայն հայրենիքում, հետեւաբար հայրենադարձութեան բուն նպատակը, սփիւռքահային ձուլումից փրկելն է, եւ սփիւռքն էլ ինքնանպատակ չէ այլ նա իր գոյութիւնը, հայապահպանման դժուարին աշխատանքներով սփիւռքում պահում է որպէսզի մի երջանիկ օր հայրենիք վերադառնայ ուստի անհրաժեշտ է որ հայրենադարձութիւնը կազմակերպել նախ այն երկրներից որոնց քաղաքական պայմանները աննպաստ են հայութեան համար եւ աւելի շատ ենթակայ են ձուլման եւ ապա հերթաբար ուրիշ երկրներից: Արդ տեսնենք թէ ինչպէս է Լիբանանի եւ լիբանահայութեան վիճակը:

Լիբանանի պետական համակարգը համայնքային է եւ հայութիւնն էլ եօթն համայնքներից մէկն է համարուում որի բերումով հայութիւնը կարողանում է իր լիարժէք մասնակցութիւնը ունենալ երկրի օրէնսդիր, գործադիր ու դատական կառոյցներում որն եւ քաղաքական նպաստաւոր պայմաններ է ստեղծում հայութեան համար, ի նպաստ հայ դատի աշխատանքների, թէ ներքին եւ արտաքին ճակատներում:

Լիբանահայերը որպէս ցեղասպանութեան ենթարկուած ժողովրդի սերունդ ոչ միայն պահել են իրենց ինքնութիւն այլեւ իրենց տքնաջան աշխատանքով ստեղծած, ազգային, եկեղեցական, մարզա-մշակութային եւ զանազան կազմակերպութիւններով լայնածաւալ աշխատանք են կատարել հայապահպանման վեհ գործին, ոչ միայն Լիբանանում այլ եւ աշխահացրիվ հայութեան մօտ: Լիբանահայը իր ազգային բեղուն գործունէութիւնից բացի մեծ ներդրում է ունեցել Լիբանանի տնտեսութեան զարգացմանը որն եւս իր հերթին անհատական բարեկեցիկ կեանք ստեղծելուն զուգահեռ օգտակար է հանդիսացել նաեւ հայ ժողովուրդի ընդհանրական շահերին: Հետեւաբար այսօր լիբանահայութիւնը ոչ ձուլման վտանգի առջեւ է կանգնած եւ ոչ էլ քաղաքական աննպաստ՝պայմանների:

Ի մտի ունենանք նաեւ որ մեր դարաւոր թշնամու հակահայ ծրագրներից է չեզոքացնել ու նուազեցնել հայերի ունեցած ազդեցութիւններն ու թւաքանակը, իրենց բնակած երկրներում որի իրականացման համար զանազան կազմակերպութիւնների միջոցով խրախուսում ու լայն հնարաւորութիւններ է ստեղծում արտագաղթողների համար:

Զանգուածային հայրենադարձութիւնը լոզունգներով ու բարի կամեցողութեամբ չէ որ իրականանում է այլ սփիւռքի հետ համախորհուրդ, պետութեան կողմից կազմուած մանրակրկիտ եւ երկարամեայ ծրագիրով, համապատասխան պիւտճէով եւ գերմադկային կամքով, ճիգ ու ջանքով որի իրականացման համար այսօր մեր հայրենի պետութիւնը ոչ հնարաւորութիւնն ունի ոչ կամքը, ոչ ծրագիրն ու ոչ էլ պիւտճէն:

Համաձայն միջազգային օրէնքների, ազատ տեղափոխութիւնը, մարդ անհատի անկապտելի իրաւունքն է, ոչ ոք իրաւունք ունի որեւէ մէկին պարտադրել բնակութեան վայր ընտրելու համար, արդ եթէ որեւէ լիբանահայ կը կամենայ ազատ կամքով բնակութիւն հաստատել Հայաստանում, ազգային մարմինների եւ հայրենի պետութեան պարտականութիւնը պէտք է լինի, ըստ ամենայնի նեցուկ կանգնել ու լայն հնարաւորութիւններ ստեղծել յիշեալների նկատմանբ, իսկ արտագաղթողներին եւս խրախուսել, օտար ափեր գաղթելու փոխարէն, ներգաղթեն հայրենիք, քանզի անհատաբար կամ ընտանիքով ներգաղթողներին աւել դիւրին է պատսպարել քան զանգուածային ներգաղթողներին:

Վստահ եմ, մեր աշխատունակ, ջանասէր, հայրենասէր ու անկոտրուն կամքի տէր լիբանահայութիւնը, համազգային եւ միջազգային օժանդակութեանց շնորհիւ եւ նոյնիսկ առանց ակնկալութեան այդ օժանդակութեանց, շատ շուտով, պիտի վերակառուցի իր քանդւած օջախները եւ վերագտնելով իրեն, պիտի ստեղծի իր բնականոն կեանքը:

Ով որ հայ է ինչ կը սպասէ…… արդէն ժամանակն է Լիբանահայութեանը օգնութեան հասնել:

ՆորՋուղա
21-8-2020

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here