ԱՄՆ-ում նոր բախումներ սևամորթների և ոստիկանների միջև

0
86

https://www.azatutyun.am-Արմեն Քոլոյան

Վիսկոնսինի նահանգում` Կենոշա ավանում, նոր բախումներ են սկսվել այն բանից հետո, երբ ոստիկաններն անցած կիրակի օրը հրազենով կրակ են բացել սևամորթ Ջեյքոբ Բլեյքի վրա: Նա ծանր վիրավորվել է և հիմա գտնվում է հիվանդանոցում:

Կենոշայում անմիջապես սկսվել են բողոքի ցույցեր, որոնք վերաճել են զանգվածային անկարգությունների և բախումների: Երեք օր տևող բախումներում զոհվել է առնվազն երկու մարդ: Կան վիրավորներ:

Վիսկոնսինի նահանգապետի որոշմամբ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել: Սոցիալական ցանցերում տարածված տեսագրություններում կան բռնությունների մասին վկայող կադրեր:

Կենոշա ավանի դեպքերից հետո ռասսայական խտրականության դեմ ցույցեր են սկսվել նաև Պորտլենդում և Լուիսվիլում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here