Առաջին բժիշկ Ազգային հերոսը․ Յակոբ Յովակիմեանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով

0
80

https://www.azatutyun.am

Նախագահի հրամանագրով բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Յակոբ (Հրայր) Յովակիմեանին շնորհվել է Ազգային հերոսի բարձրագույն կոչում: Նա պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով, իսկ այդ շքանշանով պարգևատրված անձը համարվում է Հայաստանի ազգային հերոս:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տարեսկզբին նախարար Արսեն Թորոսյանը խնդրել էր վարչապետին առաջարկել նախագահին բժիշկ Յակոբ (Հրայր) Յովակիմեանին Հայրենիքի շքանշանով պարգևատրելու համար:

Յակոբ (Հրայր) Յովակիմեանն առաջին բժիշկ Ազգային հերոսն է, որ արժանացել է այդ կոչմանը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here