Թրամփը պատրաստվում է մեկնել Վիսկոնսին, ուր ցույցերը շարունակվում են

0
81

https://www.azatutyun.am-Հեղինե Բունիաթյան

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է մեկնել Վիսկոնսին, որտեղ մի քանի օր է` բողոքի ցույցեր ու անկարգություններ են սկսվել, երբ ոստիկանը հրազեն է գործադրել աֆրոամերիկացի մի տղամարդու դեմ` դարձնելով նրան հաշմանդամ:

Ըստ Սպիտակ տան հաղորդագրության, նախագահը սեպտեմբերի 1-ին կայցելի իրադարձությունների էպիկենտրոնում հայտնված Կենոշա քաղաք, կհանդիպի տեղի իրավապահների հետ և կգնահատի վերջին ցույցերի հետևանքով քաղաքին հասցված վնասը: Վիսկոնսինը համարվում է այն նահանգներից մեկը, որի քվեարկությունը կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքների վրա:

2016-ին Թրամփն այստեղ առավելության էր հասել մրցակցի նկատմամբ ձայների ոչ մեծ տարբերությամբ և հիմա էլ, ըստ բազմաթիվ վելուծաբանների, առանց այդ հաղթանակի չի կարող շարունակել պաշտոնավարումը: Թրամփը հայտարարում է, թե մտադիր է կարգուկանոն հաստատել երկրում, անկարգությունների համար էլ մեղադրում է դեմոկրատներին: Նրա մրցակից, նախագահության թեկնածու Ջո Բայդենը ևս դատապարտել է անկարգությունները, միաժամանակ պնդել` դրանք տեղի են ունենում «Դոնալդ Թրամփի վերահսկողության ներքո, նրա նախագահության ու առաջնորդության օրոք»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here