Յակոբ Թոփուզեան  Կ. Պոլսոյ Օփերայի առաջին եւ գլխաւոր թենոր երգիչը 

0
215

Անգլերէնէ թարգմանեց՝ Շաքէ Մանկասարեան

Յակոբ Թոփուզեան (Ակոբ Թոփուզ) ծնած է 1923ին, Կ.Պոլիս: Ուսանած է ծննդավայրի երաժշտանոցը: Տասը տարի շարունակ երգած է Սթամպուլի օփերայի թատրոնին մէջ մինչեւ 1965 թուական՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներ տեղափոխուիլը:

Յակոբ Թոփուզեան Սթամպուլի օփերայի առաջին եւ գլխաւոր թենոր երգիչն էր, որ կատարած է օփերայի դերերգներ՝

  • Faust-ի`(Johann Wolfgang von Goethe «Ֆաուսթ» Faust օփերա),
  • Radamèsի`( Giuseppe Verdi, «Այտա» Aida օփերա),
  • F. Pinkerton-ի`(Giacomo Puccini, Madama Butterfly օփերա, եւ երբեմն ալ բեմադրուեր է «ՉիոՉիոՍան» Cio-Cio-San  անունով):

1957 թուականին, Օփերայի 30-ամեակի տօնակատարութեան ժամանակ  իրեն շնորհած են «Կեանքի տեւողութեան նուաճումներու մրցանակ»-ը:

1959-1960 թուականներուն եղեր է Ստամպուլի оփերայի գլխաւոր թենորը:

Հոս նշենք, որ Սթամպուլի օփերայի թատրոնի կամ Սուրէյա  օփերային թատրոնի կառոյցը նախագծած է հայ ճարտարապետ Գեղամ Գաւաֆեանը Սթամպուլի  երեսփոխան  Սուրեյ Իլմենյայի յանձնարարականով։ (1)

1965 թուականին, Յակոբ Թոփուզեան  հաստատուելով Ամերիկայի Միացեալ Նահանգներ  hանդես  եկած է որպես թենոր եւ պարիթոն երգիչ տարբեր օփերային խումբերու մէջ:  Իր կատարած դերերգներէն են՝

  • Baron Scarpia-ն՝ («Թոսքա» melodrama, Giacomo Puccini),
  • Rigoletto-ն՝ («Ռիկոլեթթo» Rigoletto, Giuseppe Verdi ),
  • Count di Luna-ն՝ (Կոմս տի Լունան «Թրուպէտուր» The Troubadour, Giuseppe Verdi),
  • Escamillo-ն՝ (Էսքամիլլօ , «Կարմէն» Carmen, Georges Bizet)
  • Alfredo Germont-ի եւGiorgio Germont-ի՝(«Թրավիաթա» «La   traviata»,  Giuseppe Verdi):

 

Ան 17 տարի  Քալիֆորնիա նահանգի, Ontario, West End օփերայի անդամն էր:

 

18 Սեպտեմբեր 2007-ին, Յակոբ Թոփուզեան կը մահանայ երկար մաքառելէ ետք քաղցկեղի դէմ՝ ետին թողնելով իր կինը Denise Vidian, եւ իր զարմիկները՝ Efkine Beylerian of Sidney, Australia, Edward (Berjuhi) Arakelian of Clarkston, Michigan , and George (Zabel) Arakelian of Farmington, Michigan

 

Աղբիւր՝ https://www.legacy.com/obituaries/name/hagop-topouzian-obituary?pid=95683656

(1) հայ ճարտարապետ Գեղամ Գաւաֆեան https://hyw.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B4_%D4%B3%D5%A1%D6%82%D5%A1%D6%86%D5%A5%D5%A1%D5%B6

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here