«Creative Armenia-AGBU Fellowship»եր Նորարար Արուեստագէտների Համար

0
47

Creative Armenia-ն եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը (ՀԲԸՄ) այժմ ընդունում են յայտեր 2021 թ.ի «Creative Armenia-AGBU Fellowship»երի համար։ Բաց բեմադրիչների, երաժիշտների, գրողների եւ բոլոր ոլորտների արուեստագէտների համար՝ «Fellowship»ը ֆինանսաւորման, խորհրդատուութեան, առաջխաղացման եւ ռազմավարական աջակցութեան մի ամբողջական փաթեթ է։ Յայտերն ընդունւում են մինչեւ Հոկտեմբերի 31ը։

«Ճգնաժամի ժամանակներում, ստեղծարար մտածողութիւնը անհնար է դառնում անտեսել», ասաց Creative Armenia-ի հիմնադիր փոխտնօրեն Ալեք Մուհիբեանը։ ««Creative Armenia-AGBU Fellow»ների նոր սերունդը կ՛ունենայ եզակի հնարաւորութիւն ձեւաւորելու գալիք տարիների ստեղծարար դաշտը Հայաստանում»։

Ներկայիս 2020ի «Fellow»ներ են՝ յօրինող եւ երաժիշտ Արմէն Բազարեանը, նկարիչ եւ համադրող Նուարդ Երկանեանը, թատրոնի բեմադրիչ եւ պարող Ցոլակ Մլքէ-Գալստեանը, յօրինող Ալեքսանդր Իրադեանը, յօրինող եւ դաշնակահար Զելա Մարկոսեանը, եւ բեմադրիչ Վահագն Խաչատրեանը։

«Մեր «Fellow»ները վերջին մի քանի տարիների ընթացքում իրենց ստեղծարարութեան եւ արտայայտման մէջ ցոյց են տուել բազմազանութիւն՝ հայկական մշակոյթը եզակիօրէն քարտէզի վրայ դնելով», ասաց ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ Անի Մանուկեանը։

Ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկութիւններ ստանալու համար այցելէք՝ creativearmenia.org/fellowships եւ agbu.org/creativearmenia։

Կազմակերպութիւնների ռազմավարական գործընկերութեան մեկնարկը տրուել է 2018 թ.ի Մայիս ամսին։

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը յայտնաբերում, զարգացնում ու խթանում է նորարար արվեստագետների արուեստի տարբեր ճիւղերում։ Սփյուռքահայութեան վստահութիւնը վայելող ՀԲԸՄն տասնամեակներ շարունակ հնարաւորութիւններ է ստեղծում հայ արուեստագէտների համար՝ տրամադրելով կատարողական արուեստի համալսարանական կրթաթոշակներ, ամառային աշխատափորձեր և մասնագիտական նախագծեր։

Հարցումների դէպքում կապուել․

Անուշ Տէր Խաչատրեան / [email protected]

Հայկ Արսէնեան / [email protected]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here