«Այս Կարեւորագոյն Պետական Տօնը Մենք Կերտել Ենք Ազգովի». Նախագահ Յարութիւնեան

0
53

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Արցախփրէս».- Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեան Հանրապետութեան օրուան առթիւ յղեց հետեւեալ շնորհաւորական ուղերձը.

«Շնորհաւորում եմ բոլորիս` Արցախի Հանրապետութեան օրուայ առթիւ, շնորհաւորում եմ ողջ հայ ժողովրդին, Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի մեր բոլոր քոյրերին ու եղբայրներին:

«Այս կարեւորագոյն պետական տօնը մենք կերտել ենք միասին` ազգովի, համայն հայութեան ջանքերի համատեղման, մեր հայրենիքի, նախնիների յիշատակի եւ սերունդների ապագայի հանդէպ ունեցած մեծագոյն պատասխանատուութեան, մեր խիզախութեան ու տոկունութեան շնորհիւ: Կերտել ենք` մտքում փայփայելով ազատ, անկախ ու երջանիկ երկիր ունենալու երազանքը:

«Այսօր մեր ժողովուրդն այդ նուիրական երազանքի իրականացման ճանապարհին է: Համոզուած եմ` այն մենք կ՛անցնենք յաջողութեամբ, որովհետեւ կառուցում, շէնացնում ու պաշտպանում ենք մեր հայրենի հողը` ստեղծելով անհրաժեշտ պայմաններ մեր քաղաքացիների արժանավայել կեանքի համար: Մենք դա կ՛անենք մեր եւ մեր զոհուած ընկերների` մեր ժողովրդի հերոս զաւակների փոխարէն: Դա բոլորիս սրբազան պարտքն է:

«Յաւե՜րժ փառք ու պատիւ մեր բոլոր նահատակներին, ում կեանքի գնով իրականութիւն է դարձել այս պանծալի տօնը:

«Կեցցէ՛ Արցախի Հանրապետութիւնը:

«Կեցցէ՛ հայ ժողովուրդը»։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here