Լավրովը սիրիական հակամարտության մեկնարկից ի վեր առաջին անգամ ժամանել է Դամասկոս

0
69

https://www.azatutyun.am – Լուսինե Մուսայելյան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը ժամանել է Դամասկոս, որտեղ հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, նախատեսված է նաև հանդիպում երկրի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Վալիդ Մուալլեմի հետ:

Սա Լավրովի առաջին այցն է դաշնակից Սիրիա՝ 2012 թվականից ի վեր։

Այսօր ավելի վաղ Բաշար Ասադը հանդիպել էր Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի հետ, նրանք քննարկել են երկկողմ համագործակցությունը քաղաքական և տնտեսական ոլորտներում:

Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողություններ է իրականացնում 2015 թվականից: 9-րդ տարին շարունակվող սիրիական հակամարտությունում Մոսկվան ռազմական աջակցություն է ցուցաբերում իր դաշնակից Բաշար Ասադի զորքին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here