ՀՐԱՇԱՓԱՌ

0
68

Ռուբէն Յովակիմեան

 «Նման զնման իւր գտանէ»:

Հայրենի մամուլից տեղեկանում ենք, որ 27֊8֊20֊ ին ՀՅԴ Հայաստանի գերագոյն մարմնի գրասենեակում տեղի է ունեցել ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցութիւնների աշխատանքային խմբի   նիստը, նիւթ ունենալով «Համաճարակի հետեւանքով երկրում ստեղծուած սոցեալ֊տնտեսական ծանր կացութիւնը․․․աշխատանքային խումբը որոշել է մշակել արտակարգ դրութեան իրաւական ռեժիմի խախտման պատճառով կիրառուած տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծ»:

Ըստ էութեան այս ծանուցումը արտառոց ոչինչ ունի բայց  անհասկանալին եւ նոյնիսկ զարմանալին այն է, թէ ի՞նչ տրամաբանութեամբ խախտումների տուգանքը «սոցեալ֊տնտեսական ծանր կացութիւն» պատճառ է դառնում  եւ յետոյ, որ  հարիւր երեսնամեայ   փառաւոր  քաղաքական եւ գաղափարական անցեալ ունեցող կուսակցութիւնը փորձում է գործակցել այդ արժէքներից զուրկ   խմբերի հետ, որոնցից մէկը երկիրը թալանող֊ների կողմից ստեղծուած՝ ոչ միայն նրանց համակիրն է ու աջակիցը, այլ նաեւ բազում խոշորագոյն խարդախ արարքների հեղինակ՝ պետական ղեկին տիրանալու մեծ ախորժակով,  իսկ միւսը՝ նորելուկ պաշտօնազուրկ գեներալի ուսադիրներով՝ հանդարտ խղճով եւ առանց սեթեւեթանքի պաշտօնական դիրքը չարաշահելով գաղտնալսումներ  է իրագործել պետութեան  նկատ֊մամբ, որ դաւաճանութեան համազօր կարելի է դիտել: Տեղին է յիշել ֆրանսական առածը, թէ «Հագուստը չէ, որ մարդուն դարձնում է հոգեւորական» եւ իր խումբը «Հայրենիք» անուանելով  չէ, որ դառնում են երկրի նուիրեալ:

Մեր կարծիքով, նման համակեցութիւնը կարելի է համարել ոչ բնական եւ ընդդէմ հայրենիքի գործող ընկերութիւն, որ չափազանցութիւն չէ, քանզի այն պարուրուած է կեղծ հայրենասիրութեամբ:

Մեր նպատակը չէ մեկնաբանել, առաւել եւս գնահատել որեւէ մէկ խմբակցութեան գործունէութիւնը, նախ, որ ի զօրու չենք ստոյգ տուեալների բացակայու֊թեան փաստով իսկ համացանցային կայքերով մեզ հասնող լուրերը միշտ չէ, որ վստահելի կարող են լինել եւ արդար կը լինի, որ այդ անեն արհեստավարժները, բայց անկարելի է նաեւ՝ ձկան նման բերանը ջուր առնել ու լռել անհեթեթ երեւոյթների մասին, որը իր հարթին մեղսակցութիւն կը լինի:

Նման, պետութիւնը ներսից քանդելու խմբերը բազում են եւ զանազան, որ քաջալերւում եւ ղեկավարուում են ռոբ֊սերժի ստրկամիտ մանկլաւիկներով: Ի՞նչ է «Ադեկուատ»  կոչուողների  եւ  թղթակիցների այն ոհմակը՝ որոնց հետ նաեւ խմբագիր Մարգարիտա Սիմոնեանը իր տխմար ամուսնու հետ միասին, որոնց հիմնական նպատակը իշխանութեանը վարկաբեկելն է եւ թերեւս  կարելի լինելու պայմաններում այն  ծախել թշնամուն: Բարոյականութեան սահման չեն ճանաչում նրանք եւ պատրաստ են ամէն տեսակի ստորութեան: Տեղին է թերեւս յիշել Նարեկացու ողբը՝ «Զի քեզ  ի՞նչ օգուտ քո մաքրութիւնից, փարիսեցու հետ եթէ  դու դատուես, եւ կամ ի՞նչ վնաս, ինձ իմ մեղքերից, թէ մաքսաւորի հետ  պիտի գովուեմ»: Արդի, տարբեր դիմակներով՝ հայ «փարիսեցիների ու մաքսաւորների» հաւաքածուն ջանք չի խնայում խաթարելու վարչապետի եւ նրա գործակիցների աշխատանքը: Նրանք սկսեցիք Արայիկ Յարութիւնեանի դէմ արշաւը դպրոցական ծրագրերի փոփոխութեան առիթով մոռանալով, որ նախորդ երեք տասնամեակի ընթացքին հայ ուսումնառութիւնը հսկայական անկում է ապրել,  իսկ մանկավարժները դարձել էին պատուէրով քուէարկողներ: Քանի որ անհեթեթ լինելուց ոչ ոք չի մահանում նրանք լուր տարածեցին թէ համաճարակի տարածման հեղինակը՝ ոչ աւել ոչ պակաս վարչապետն է, այդ եւս անյաջող փորձ լինելով յարձակուեցին առողջապահութեան նախարարի վրայ, տարբեր ամբաստանութիւններից զատ դաւաճան անուանելով նրան, քանի որ համարձակուել է՝ մի քանի օրով արձակուրդ գնալ համաճարակի պայմաններում՝ մարդ, որ վերջին վեց ամիսներին ամենաջանասէր նախարար֊ներից մէկն է եղել՝ մեր ունեցած լուրերի համաձայն:

Նորութիւն չէ, որ լաւից լաւը կարող է լինել, բայց մեր պարագային վստահ ասենք, որ ստորից ստորագոյնին են ընդունակ մերոնցից ոմանք: Վարչապետի կինը՝ Աննա Յակոբեանը իր կայքում տեղաւորում է  քառամեայ դստեր՝ Արփինէի  շուրթերը համբուրելիս եւ արդուկուած ուղեղով ոմն՝ տեսարանը մեկնաբանում եւ տարածում է որպէս մանկապղծութիւն: Անկեղծ լինելով խոստովանեմ, որ չեմ կարողանում անուն գտնել նման տխմար, ստոր եւ անբարոյ կեցուածքին:

Սոյն գրութեան սկզբում նշուած հրաշափառ եռեակը, որ երկրի սիրով այրուած ծրագրեր է մշակում դիմակ չկրողների տուգանքները չեղարկելու նպատակով՝ այն համարում է հակասահմանադրական: «Խելքին աշեցէք» պիտի ասէր սիրելի գուսանը: Աւելի քան կոյր ձեւանալով չէին տեսնում, որ նոյն սահմանադրական դատարանը բոլոր կեղծ ընտրութիւնները օրինականացրել է եւ իրենք դարձել են պատգամաւոր, մանաւանդ ԲՀԿ֊ին բոլոր քուէ տուողները եղել են վճարովի, բացի ընտանեկան անդամներից:

Ցաւալի է նշել, բայց անշահախնդիր ընդդիմութիւն կարելի չեղաւ ունենալ մեր երկրում, իսկ եղածը գրեթէ զուրկ է քաղաքական պատասխանատուութիւնից:

Սպասենք ապագային

5֊9֊20

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here