ԴԷՊԻ Ո՞ՒՐ

0
109

«Պետութիւնը մեր գործերի գանձարանն է,

անցեալի վկան,  խրատ ու օրինակ ներկայի

համար, նախազգուշացում՝ գալիքի համար»:

Սերւանտես

Ռուբէն Յովակիմեան

Յաճախ է պատահում, որ մտորումներիս ընթացքին դժգոհութիւնս յայտնեմ բնութեանը, թէ ինչո՛ւ նա իր ժուժկալութեան պատճառով բանականութեան եւ տրամաբանութեան զգացումներից զրկել է ոմանց,  չնայած երեւոյթը հիւանդագին չէ եւ մահացու եւս չէ: Այդ արատով օժտուածները բազում են, կարող են լինել  ամէնուր՝  ընտանեկան անդամներից սկսած մինչ երկրի բարձրագոյն պաշտօնեաներ, եւ բացառուած չէ , որ նոյն գնահատականին  արժանանանք մենք ինքներս՝ ոմանց կողմից: Հեռու եւ մօտ անցեալում գործող տաճարներին եւ մատենադարան-գրադարաններին փոխարինում են  սուպերմարկետները ամերիկեան անուններով, որտեղ հնչում են առանց ընդհատումի միայն արեւմտեան աղմկարար մեղեդիներ, իսկ նրանց ցանցը բաւական խիտ է, գրեթէ իւրաքանչիւր փողոց ունի իրենը: Երեւոյթը համատարած է աշխարհով մէկ, միայն հայկական չէ եւ համաշխարհայինացման հետեւանք է․ որի, հաւատամքն է դրամ եւ շահոյթ:

Յայտնի սկզբունք է, որ որեւէ հասարակութեան կայունութիւնը կախում ունի նրա բանական կեն֊ցաղի եւ իմացականութեան մակարդակից: Ո՞ւմ ծանօթ չէ բիբլիական սոդոմ-գոմորեան   պատմութիւնը, ուր ազատ կենցաղի անուան տակ   տիրում էր արուամոլու֊թիւնը: Նման երեւոյթներին մօտեցող կացութիւններ անպակաս են մեր երկրում, ուր մտքի բարոյական մակարդակը բաւական ցածր  ու կաղ է, եւ ամէն տեսակի հարուածներ ու արարքներ կիրառելի են: Համատարած չե՞ն դիրքի չարաշահումները բոլոր ոլորտներում՝ լինի իրաւական եւ օրինական դաշտը, կրթական, առողջական, մշակոյթի համակարգը, քաղա֊քական եւ հոգեւորական դասը եւ բազում ուրիշ֊ներ, որոնց  բոլորը թուել դժուար է: Այս տխուր կացութեան պատճառներից մէկը երկրում առողջ միջին դասակարգի անգոյութիւնն է, նրա փախուստը արտերկրներ, որի հեղինակները ծանօթ են : Դէպի ո՞ւր ենք գնում՝ ՅՈ՞ ԵՐԹԱՍ:

Անժխտելի իրականութիւն է, որ մեր երդուեալ թշնամիներ Ալիեւը կնոջ Մեհրիբանի եւ իր անմիջական շրջապատի հետ միաձայն, ամէն առիթով յայտնում են, թէ մօտ օրերին պիտի գան, Երեւանը գրաւեն ու այնտեղ թէյ խմեն, իսկ նրանց ենթակայ զօրավարները անդադար կրկնում են, թէ շուտով Սեւանի մէջ է, որ պիտի իրենց աղտոտ  ոտքերը լուանան՝ մոռանալով, որ 91-94 թուերին իրենց առաւել զինումով պատերազմեցին մեր փոքրաթիւ բայց քաջարի  բանակի դիմաց  եւ ջախջախուեցին փառաւոր ձեւով՝ մեզ թողնելով Արցախը եւ, որ արդէն բազմիցս փորձել են  զէնքով խօսել մեզ հետ եւ միշտ կորուստով հեռացել:

Նոյն տհաս տրամաբանութիւնն ունեն մեր որոշ, իրենց անշահախնդիր ընդդիմադիր համարող֊ները՝ մանաւանդ նախկինների թափթփուկները, որ առիթ չեն փախցնում կառավարութեանը քննադատել՝ շտապ  արտակարգ ընտրութիւններ պահանջելով: Նրանք եւս մոռացութեան են մատնում այն անհերքելի փաստը, որ վերջին ընտրութիւններին ժողովուրդը նրանց դուրս շպրտեց, եւ քաղաքական դիակ լինելով՝ այլեւս ասելիք բան չունեն եւ չեն ունեցել, բացի երկիրը դէպի անդունդ մղելուց: Նրանք ընդդիմադիր չեն, այլ փոխվրիժառու՝ ռեւանշիստներ: Բացի իրենցից՝ բոլորը գիտեն այդ:

Տեղին է յիշել Պարոյր Սեւակի երկտողը՝ «Այն էլ զգացի, ցաւո՜վ զգացի, որ կտրելուց յետոյ է միայն երեւում  ծառի բո՛ւն հաստութիւնը»:

Որտե՞ղ կարելի է փնտրել բանականութիւն, երբ երկրի խոշոր ընդդիմադիրների ղեկավարը, որ իրեն փոխարքայ է համարում իր համակիրներից գրաւոր խոստումնագիր (ղազագիր) է պահանջում հաւատարիմ մնալու պահանջով եւ այդ տարրա֊կան կրթութիւնից զուրկ անձը, վարչապետի աթոռ զբաղեցնելու յաւակ֊նութիւն եւ մարմանջ ունենա֊լով, հաւաքոյթներ է կազ֊մակերպում՝ դիմելով ներկաներին «Ժողովուրդ ջան, ձեր ցաւը տանեմ» յանգերգով․․․աւելի, քան ողբալի է:

Երկրի «միակ տղամարդ» ռոբը, որին ծանօթ չեն  վեհանձն ու պատուարժան դրոյթները, կեղծ եւ սուտ հիւանդութիւնների վկայականների տիրա֊նալով, իր նման եւ իր լափամանից սնուող բժիշկների միջոցով,  պլստաց  բանտախցից եւ որեւէ ջանք չի խնայում արգելակելու դատական ընթացքը՝ թերեւս յուսալով, որ իր սնած եւ աճեցրած քաղաքական թուլաները կարողանան իշխանափոխութիւն անել ցանկացած ձեւով, եւ ինքը կը կարողանայ վերադառնալ երազած քաղաքական դաշտ՝ վստահ լինելով, որ արդիւնքը արդարացնում է միջոցները:

Ռոբի խորթ երկուորեակ Սերժիկը՝ ետ չի մնում իր աւագ «կոլեգա»-ից: Նա եւս հանրահաւաքի սիրահար է եւ իր բացօթեայ հանդիպումներին  ներկայանում է քառօրեայ բախումների հերոսի դերում՝ համարելով, որ այդ օրերին վառելանիւթի եւ զինամթերքի անբաւարար լինելը զրպարտու֊թիւն է, չնայած այդ լուրի հեղինակը իր իսկ վարչապետն է: Դոյզն պատուարժան մէկը չէր հանդուրժի հասարակութեան առջեւ  ելնել, եթէ զանց չառնէր, որ իր հարազատ եղբայրները, իրենց զաւակներով սարսափի էին ենթարկել ողջ երկրի գործարար հատուածը, իսկ փեսայ Միշիկը հօր հետ միասին հազիւ մաշիկները թեւի տակ փախան երկրից, շատերի նման, թերեւս՝ լաւագոյն դէպքում գիտակցելով իրենց յանցանքների կարեւոր ծաւալը:

Սրանք եւ նրանց նմանները  բաւական աշխուժացել  եւ քննադատում են, թէ վարչապետը կարեւոր գործերը թողած ճանապարհ է շինում, այո, սխալ է, որ այդ ոհմակը դեռ խցիկներում չէ եւ դեռ ունի խօսելու հնարաւորութիւն:

Լուսահոգի մայրս պիտի ասէր՝ «գողը երբ զօրաւոր է լինում, տան տիրոջը գող է հանում»:

Յուսանք՝ «Նորից գարուն կը գայ, կը բացուի վարդը»:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here