Պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

0
78

https://www.azatutyun.am

Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտարարել է ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված», – ասված է Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here