Անկարան փորձ է անում հակակշիռ ռազմական գոտի ձեվավորել- Շահան Գանտահարյան

0
62
Թուրք-ադրբեջանական տանդեմը թափ է հավաքում «մեկ ազգ երկու պետություն» բանաձեւն աշխատացնելու ուղղությամբ եւ երկկողմանիորեն փորձ է արվում ապատեղեկատվությամբ Հայաստանի հետ նախապատերազմական իրավիճակ ստեղծելու, իհարկե պատասխանատվությունը բարդելով հայկական կողմի ուսերին։
Այս մասին «Նոյյան Տապան»-ի հետ զրույցում նշեց  Ազդակ  օրաթերթի  գլխաւոր խմբագիր, վերլուծաբան Շահան Գանտահարյանը՝ մեկնաբանելով Անկարայի եւ Բաքվի վերջին հայտարարությունները։
Ըստ Շահան Գանտահարյանի, ներադրբեջանական եւ ներթուրքական շարժառիթներ եւս կան։  Ավելի գլոբալ առումով, տավուշյան գործողություններին առընթեր Անկարան անվերջ փորձ է անում ակտիվորեն ներգրավվելու՝ հակամարտությունում դեր վերցնելու նպատակով։ Բայց ոչ միայն դա։ Շահան Գանտահարյանի վկայությամբ՝ Անկարան աշխարհագրական տարբեր միջավայրերում, հատկապես միջին արեւելյան տարածաշրջանում, խորը խնդիրներ ունի ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երեք երկրների հետ։ Մոսկվան եւ Անկարան ապամերձեցվում են, ԱՄՆ-ը ռազմական առումով օժանդակում է Կիպրոսին, որին սպառնում է Թուրքիան, իսկ Ֆրանսիան թե՛ հյուսիսային Աֆրիկայում, եւ թե՛ Արեւելյան Միջերկրածովում հայտնվել է տրամագծորեն հակոտնյա դիրքերում՝ հարաբերակցաբար Անկարային։
Հարավային Կոկվկասում անկայունություն առաջացնելու նախադրյալներ ստեղծելով՝ Անկարան ուղերձներ է ուղարկում աշխարհագրական տարբեր գոտիներում իրեն հակադրված ուժերին ռազմաքաղաքական գործարքների նախապատրաստության միտումով խաղաթղթեր ներկայացնելու համար։ Առաջին հերթին՝ ապամերձեցվող Մոսկվային։
Նոյյան տապան   –   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here