Թշնամու հերթական վախկոտ քայլը. Ադրբեջանի հաքերները փորձել են կոտրել «Արմենպրես»-ի անվտանգությունը

0
20

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հաքերները փորձել են կոտրել «Արմենպրես» պետական լրատվական գործակալության կայքը, սակայն ձախողվելով վրեժխնդիր են եղել երրորդ կողմին պատկանող պաշտպանական համակարգից: «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանի խոսքով` սա թշնամու հերթական տմարդի քայլն է:

«Չկարողանալով կոտրել մեր անվտանգությունը համակարգը Ադրբեջանցի հաքերները վրեժխնդիր են եղել երրորդ կողմին պատկանող պաշտպանական համակարգից, որի վրա վերահսկողություն, ըստ էության, «Արմենպրես» լրատվական գործակալությունը և մեր բազմաթիվ այլ գործընկերներ չունեն: Մենք անում ենք ամեն ինչ շատ արագ վերադառնալու համար: Արված գործողությունը տմարդի, փոքրոգի, վախկոտ հերթական քայլն է, որը լիուլի բնորոշում է մեր թշնամու վարքաբանությունը: Սեփական պարտությունը և կորուստները թաքցնելու մարմաջը հաքերային հարձակմամբ թաքցնելն ուղղակի ծիծաղ պետք է առաջացնի: Մանավանդ, եթե հարձակումն արվել է երրորդ կողմի մատուցված ծառայության վրա»,- ասաց Անանյանը:

Արամ Անանյանը հավելեց, որ այսօր մեծ է եղել Ադրբեջանից «Արմենպրես»-ի կայք մուտք գործողների թիվը, և սեփական ժողովրդին վախի ու սահամանափակումների մեջ պահող ռեժիմն այլ ելք չգտնելով, ստիպված ծիծաղ առաջացնող քայլերի է դիմել:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ընթերցողների կրած անհարմարությունների համար և շարունակելու ենք տրամադրել օպերատիվ և հավաստի տեղեկատվություն մեր ընթերցողներին Հայաստանում և նրա սահմաններից դուրս»,- եզրափակեց Արամ Անանյանը:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here