Հայաստանը հայտարարում է ադրբեջանական երկու ուղղաթիռ ու 3 ԱԹՍ խոցելու մասին

0
16

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը տեղեկատվություն է հրապարակել կիրակի առավոտյան Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սկսած հարձակման արդյունքում հակառակորդի կորուստների վերաբերյալ։

«Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ստեփանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը նշել է , նաև, որտեղի ունեցածի պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա է:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: «Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:
Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշում է Արցախի նախագահի մամուլի քարտուղարը Վահրամ Պողոսյանը։

https://armenpress.am/arm/news/1028927.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here