Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ զսպելու Թուրքիայի ապակայունացնող քայլերը. Փաշինյան

0
61

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է, որ հայկական ողջ ներուժն օգտագործվի միջազգային հանրությանը տեղ հասցնելու հետևյալ իրողությունները՝ նախահարձակ կողմը Ադրբեջանն է, վերջինս թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը, իսկ պրոցեսը քաջալերվում է Թուրքիայի կողմից:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից իր ելույթում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հարցին:

Պատգամավորը նկատեց, որ սփյուռքից, Ռուսաստանից արդեն հայերը հավաքվել են, որ գան Հայաստան, մասնակցեն հանուն հայրենիքի պաշտպանության մարտին:

«Կորոնավիրուսի հետ կապված կոմունիկացիոն խնդիրներ կան, բայց մենք ամբողջ ներուժը պետք է օգտագործենք՝ այդ թվում սփյուռքի: Եվ ուզում եմ, որ նաև մենք միջազգային հանրությանը շատ հստակ կարողանանք հիմնավորել, ես հույս ունեմ, որ այս հարցի հետ կապված որևէ կասկած չկա, թե ով է նախահարձակ կողմը: Եվ այս ինֆորմացիան միջազգային հանրությանը պետք է շատ հստակ տեղ հասցվի»,-ասաց Փաշինյանն ու հավելեց, որ բոլորը՝ խորհրդարանական ուժերը, արտախորհրդարանական ուժերը, հկ-ները, սփյուռքի կազմակերպությունները, անհատները,  սոցիալական ցանցերով պետք է այս ինֆորմացիան հասցնեն տեղ:

Վարչապետի խոսքով՝ երկրորդ ուղերձը, որ պետք է հասցվի միջազգային հանրությանը, այն է, որ քաղաքացիական բնակչությանը ադրբեջանական զինուժը հարվածներ է հասցնում, երրորդը ուղերձը՝ ակնհայտ է, որ այս պրոցեսը քաջալերվում է Թուրքիայի կողմից: «Եվ միջազգային հանրությունը պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկի՝ Թուրքիայի հետագա ապակայունացնող գործողությունները զսպելու համար»,-շեշտեց Փաշինյանը:

Նա նկատեց, որ սա իսկապես շատ կարևոր փորձություն է նաև համահայկական ներուժի համար, թե ինչքանով համահայկական ներուժը կարող ենք գործի դնել՝ հանուն մեր նպատակների և շահերի պաշտպանության: «Նկատի ունեմ, որ մինչև Հայաստանը գալը նաև անելիք կա հենց այս պահից»,-նշեց Փաշինյանը:

Աննա Գրիգորյան

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here