Փալյանը Թուրքիային կոչ է արել դադարել լինել կրակի վրա բենզին լցնող երկիր

0
71

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիային կոչ է արել դադարել կրակի վրա բենզին լցնող երկիր լինել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փալյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողություններին:

«Ղարաբաղում ընթանում են լայնամասշտաբ բախումներ հայ-ադրբեջանական զորքերի միջև: Մեր երկիրը (թղթ. Թուրքիան) պետք է դադարի կրակի վրա բենզին լցնող երկիր լինել: Այս պատերազմում չկա հաղթող: Մեզ վրա վերցնենք կրակի դադարեցման պատասխանատվությունը»,- գրել է Փալյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

https://armenpress.am/arm/news/1028970.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here