Ֆրանսիան կոչ է անում անհապաղ արել դադարեցնել ռազմական գործողությունները

0
25

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սկսված մարտական գործողությունների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ֆրանսիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում շարունակվող լայնամասշտաբ բախումներով և խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրություններով, ու կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը»:

Միևնույն ժամանակ, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ֆրանսիան, իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ միասին, վերահաստատել է իր հանձնառությունը ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային և տևական կարգավորմանը հասնելու համար ՝ միջազգային օրենսդրությանը համապատասխան:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Արցախա-ադրբեջանական սահմանին մարտական գոծողությունների ընթացքում հայկական կողմից տասը զինծառայող է զոհվել:

Աննա Գրիգորյան

 

https://armenpress.am/arm/news/1029003.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here