Հայկական կողմն ունի մոտ 200 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան

0
24

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական զինված ուժերն արցախա-ադրբեջանական շփման գծում վարում են համառ ու հերոսական մարտեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական կողմը վաղ առավոտյան կիրառել է հրետանային միջոցներ, այդ թվում՝ ծանր հրետանիներ: Մեր նոր զոհերի մասին արդեն տեղեկացրել ենք, այլ ինֆորմացիաներ ճշտվում են: Այս պահի դրությամբ ունենք մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան: Բոլորը պատշաճ բժշկական վերահսկողության ներքո են: Վիրավորները զինվորական հոսպիտալներում և քաղաքացիական հիվանդանոցներում են»,- նշեց Հովհաննիսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

 

Լիլիթ Դեմուրյան

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here