Չինաստանը Լեռնային Ղարաբաղի իրադրության ապաԷսկալացիայի կոչ Է արել

0
19

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կառավարությունը Հայաստանին եւ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի իրադրության շուտափույթ ապաԷսկալացիայի եւ երկխոսության միջոցով տարաձայնությունների կարգավորման կոչ Է արել:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական նեկայացուցիչ Վան Վենբինը:

«Չինաստանը կարծում Է, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահապնումը համապատասխանում Է բոլոր կողմերի, ներառյալ Հայաստանի եւ Ադրբեջանի շահերին: Հուսով ենք, որ համապատասխան կողմերը հանդես կբերեն զսպվածություն եւ միջոցներ կձեռնարկեն՝ բախումների հետագա սաստկացումից խուսափելու համար»,- նշել Է նա: «Հույս ենք հայտնում, որ նրանք տարաձայնությունները կգարգավորեն քաղաքական երկխոսության միջոցով»,- հավելել Է դիվանագետը:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here