Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Վարդենիսի գյուղերի հրետակոծության վերաբերյալ

0
63

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերի հրետակոծության վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը:

«Վաղ առավոտից Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերը ենթարկվում են հրետակոծության ադրբեջանական կողմից։ Այս պահի տվյալները վկայում են, որ խաղաղ բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ:

Սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, ինչը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի հրատապ հարցումներով պաշտոնական աղբյուրներով:

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ներկայացրել խաղաղ բնակիչները և տրամադրել նաև մոտ մեկ ժամ առաջ արված հրետակոծության լուսանկարներ:

Հրետակոծության մասին Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր է ներկայացրել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատանի բժշկական անձնակազմը՝ նշելով հրետակոծության պատճառով խնամյալների մոտ առաջացած վախի ու տագնապի մասին: Հրետակոծության փաստերը նաև հաստատվել են պաշտոնական հարցման արդյունքներով:

Առավոտյան այրվել է նաև քաղաքացիական ավտոբուս թիրախային ԱԹՍ հարձակման արդյունքում»։

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here