Հայաստանը որևէ երկրից մատակարարումների խնդիր չունի. ՀՀ ՊՆ խոսնակ

0
84

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը որևէ երկրից, որևէ ուղղությամբ մատակարարումների խնդիր չունի: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Որևէ երկրից, որևէ ուղղությամբ մատակարարումների խնդիր չունենք»,- նշեց Ստեփանյանը:

Արևելյան Ատրպատականի նահանգապետի քաղաքական և անվտանգային հարցերով տեղակալ Ալիյար Ռասթգունը մեկնաբանել է Իրանի տարածքով բեռնատարներով Հայաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ տարածվող լուրերը: «Իրականությունն այն է, որ այդ բեռնատարներում սպառազինություն չկա։ Դրանք այն բեռնատարներն են, որ Հայաստանը գնել է Ռուսաստանից և հիմա Իրանի տարածքով տեղափոխվում են, բայց, վստահեցնում եմ՝ դրանք զուրկ են որևէ տեսակի սպառազինությունից։ Միաժամանակ հնարավոր թյուրըմբռնումներից խուսափելու համար Նորդուզի անցակետում կասեցվել է ռուսական բեռնատարների Հայաստան ելքը։ Բեռնատարներն անցակետում են, և անհրաժեշտ ուսումնասիրություններից հետո հրահանգներ կտրվեն»,- նշել է Ռասթգունը։

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here