Արծրուն Հովհաննիսյան. Սա առանձին դիրքերի պատերազմ չէ, ավելի մեծ նշանակության պատերազմ է

0
20

https://www.azatutyun.am

Հայկական կողմն արձանագրել է շեշտակի, զգալի հաջողություններ, քիչ առաջ հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց` ողջ օրվա ընթացքում շարունակվել են թեժ մարտերը:

«Ընդհանուր առմամբ պատերազմի սկսելու առաջին պահից ի վեր հակառակորդը կորցրել է կենդանի ուժ` 790 զինծառայող, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ, մոտավոր տվյալներով կա 1900 վիրավոր բոլոր ստորաբաժանումները միասին վերցրած, հայկական ստորաբաժանումները 137 տանկ ենք խոցել և զրահատեխնիկա հակառակորդի, ոնչացվել է ադրբեջանական 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և մեկ ինքնաթիռ, որի մասին երեկ ևս հայտնել ենք:

Այսպիսով, ընդհանուր առմամբ մարտերը շարունակվում են: Մեր զինված ուժերը հստակ կատարում են իրենց մարտական խնդիրները: Այսօր աննախադեպ էր այն իմաստով, որ հարձակման ենթարկվեց նաև Հայաստանի Հանրապետության Վարդենիսի տարածաշրջանը, հարձակման ենթարկվեց ավիացիոն, հրթիռային և օդային հարձակման այլ միջոցներից, մասնավորապես մարտական ԱԹՍ-ներից: Մենք մանրամասնորեն ցույց տվեցինք ողջ աշխարհին` ինչպես է թիրախավորվում խաղաղ բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքները», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է դիրքերին, նա շեշտեց. – «Սա առանձին դիրքերի պատերազմ չէ, սա ավելի մեծ նշանակության պատերազմ է»:

Ադրբեջանը չի բացահայտում իր ռազմական կորուստները, հաղորդում է միայն սեպտեմբերի 27-ին լայնածավալ ռազմական գործողություններն սկսվելուց ի վեր քաղաքացիական բնակչության շրջանում 10 զոհվածների և 30 վիրավորների մասին:

Հայկական կողմից քաղաքացիական բնակչության շրջանում զոհվածների թիվը հասել է 5-ի, ևս 30 մարդ վիրավորվել է:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here