Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն ահազանգում է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի մասին

0
69

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հոկտեմբերի 1-ին հայտարարություն է տարածել՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությունում նշվում է.

«Լեռնային Ղարաբաղում զինված բախումը սրվում է՝ հանգեցնելով քաղաքացիական զոհերի թվի աճին: Ես սգում եմ բազմաթիվ մարդկանց, այդ թվում ՝ խաղաղ բնակիչների մահը, որոնք զոհ են դառնում ռազմական գործողություններին: Ոչ մի քաղաքական նկատառում չի կարող արդարացնել այդ կանանց, տղամարդկանց և երեխաների սարսափն ու տառապանքը: Ես խնդրում եմ հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և անհապաղ իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշած միջանկյալ միջոցառումները: Բանակցությունների սեղանի շուրջ պետք է գտնել խաղաղ լուծում ` հումանիտար ծանր ճգնաժամը կանխելու համար»:

Գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here