Ադրբեջանը հարվածներ է հասցնում Ստեփանակերտին

0
26

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը հարվածներ է հասցնում Ստեփանակերտին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Ստեփանակերտին խփեցին։ Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է փրկարար ծառայությունը»,-նշում է Հովհաննիսյանը: Մանրամասները ճշտվում են:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Համաչափ պատասխան է լինելու, որի ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիև ընտանիքը»:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նշել է, որ հարվածները հասցվել են ծանր զինատեսակներից: «Սա Ստեփանակերտին հասցված ամենածանր հարվածն էր»,-նշել է Բեգլարյանը:  

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here