Հայկական կողմը խոցել է ադրբեջանական ևս երեք ինքնաթիռ

0
128

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը խոցել է հակառակորդի ևս երեք ինքնաթիռ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ժամը 08:25-ի սահմաններում հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի ինքնաթիռ»,-նշել է Ստեփանյանը` քիչ անց տեղեկացնելով, որ ժամը 08:46-ի սահմաններում պաշտպանական բանակի առաջնագծում խոցվել է հակառակորդի ևս երկու ինքնաթիռ։

Հակառակորդի խոցված ինքնաթիռների թիվը հասել է, նախնական տվյալներով, 14-ի:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here