Մարտերի օրերին սփյուռքից Հայաստան վերադառնալ ցանկացողները The Guradian-ի ուշադրության կենտրոնում են

0
22

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր The Guradian-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Արցախի հարցը, այս անգամ պարբերականն անդրադարձել է հայկական սփյուռքին, որի ներկայացուցիչներից  շատերը Ադրբեջանի կողմից սանձազերծված այս ռազմական գործողությունների ընթացքում մոբիլիզացվել և վերադառնում են հայրենիք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծավալուն հոդվածում The Guradian-ը նկատել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողությունների ֆոնին մի խումբ աշխարհահռչակ մարդիկ՝ Քիմ Քարդաշյանը, իր ամուսին Քանյե Ուեսթը, Ալեքսիս Օհանյանը, Սերժ Թանկյանը, Հենրիխ Մխիթարյանը և այլք սոցիալական ցանցերի իրենց էջերում այս թեմայի վերաբերյալ ակտիվ հրապարակումներ են արել: Լրատվամիջոցը նկատել է, որ այդ հայտնիներից շատերը հայկական սփյուռքից են: «Հայաստանում բնակվում է շուրջ 3 միլիոն մարդ: Բայց նրա սփյուռքը կենտրոնացած է ԱՄՆ – ում, Լիբանանում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և այլ երկրներում»,-գրել է The Guradian-ը:

Լրատվամիջոցը նկատել է, որ սեպտեմբերի 27-ի մարտերի բռնկումից ի վեր, ինչը, ըստ շատ վերլուծաբանների, կարծես թե սանձազերծել է Ադրբեջանը, հայկական լոբբիստական խմբերը բողոքի ցույցեր են անցկացնում ՝ ամերիկահայերին խնդրելով լոբբինգ անել:

«Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը ակտիվացրել է ջանքերը `համոզելու սփյուռքին գալ ու վերաբնակվել հայրենիքում: Birthright Armenia-ն 2003 թվականից ի վեր օգնում է վճարել սփյուռքահայ երիտասարդների համար, որպեսզի նրանք ապրեն ու աշխատեն հայրենիքում»,-նկատել է The Guradian-ը:

Լրատվամիջոցը նկատել է, որ տարբեր ժամանակներում սփյուռքից հայրենադարձություններ եղել են: Ըստ Repat Armenia-ի, որն աջակցում է վերաբնակեցմանը, 1991 թվականից ի վեր շուրջ 50 000 սփյուռքահայեր տեղափոխվել են Հայաստան: Ըստ գնահատումներից մեկի՝ այդ թվերը աճել են 15 000-ով 2018-ի թավշյա հեղափոխությունից ի վեր: Սիրիական պատերազմով պայմանավորված՝ շուրջ 22 000 սիրիահայեր ևս վերադարձել է հայրենիք, նրանցից շատերը հաստատվել են Լեռնային Ղարաբաղում:

Լրատվամիջոցը նշել է՝ այս շաբաթվա մարտերը սփյուռքահայ շատ երիտասարդների վերադարձի վերջին խթանն են: « Մենք այս պահին սպասում էինք մեր ամբողջ կյանքում», – ասել է Բեյրութում ծնված և մեծացած  ուսանող Գևորգ Արբաջյանը, որը հաջորդ շաբաթ գալու է Հայաստան:

Նա նշել է՝ հայրենիքի համար կռվելու գաղափարը շատ ռոմանտիկ է, այդ գաղափարով է մեծացել: «Եթե ցեղասպանությունը կատարողները վերադարձել են, մենք պետք է վերադառնանք ռազմի դաշտ, այլընտրանք չունենք»,-ասել է նա:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here