ՊԲ-ն ոչնչացրել է հակառակորդի զրահատեխնիկայի խոշոր խմբավորում

0
97

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Այսպիսով, ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները»,- գրել է Ստեփանյանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հակառակորդի խոշոր խմբավորում է ընկել հարվածի տակ, տասնյակ միավոր զրհատեխնիկա է ոչնչացվել։

Մինչ այդ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր, որ հակառակոդին հզոր հարված է հասցվել։

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here