Դա նախազգուշացման կրակ էր. Արցախի նախագահը՝ Ադրբեջանի ռազմական օբյեկտները թիրախավորելու մասին

0
22

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդն արդեն մի քանի օր է ռմբակոծում է տարբեր բնակավայրեր, այդ թվում Ստեփանակերտը՝ «Սմերչ»-ով, «Պոլոնեզ»-ով, տաբեր հրթիռային համակարգարերով. Ստեփանակրերտի օդում շարունակում են պտտվել անօդաչու սարքեր: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ  ի պատասխան այդ ամենի, առաջին անգամ իր հրամանով Արցախի զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները հրթիռային համազարկ են տվել:

«Նշել էի ժամանակին, զգուշացրել էի ժամանակին: Ափսոսում եմ, որ մեր պատմական Գանձակ քաղաքի, Գյանջայի զինվորական տեղակայման մշտական վայրերին խփել ենք, որովհետև նրանք են պարտադրել: Ուշքի եկեք, որովհետև շարունակելու ենք այլ քաղաքաների, և եթե անհրաժեշտություն կա ավել մեծ քաղաքների ուղղությամբ: Այդ կրակը եղել է նախազգուշացման կրակ»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ հրամայել է որոշ ժամանակ դադարեցնել կրակը քաղաքների ուղղությամբ:

«Հեռու պահեք խաղաղ բնակչությանը:  Դուք եք սկսել այս պատերազմը, դուք եք խախտել հումանիզմի կանոնները՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Ժամանակ ունեք, մտածեք: Մենք շարունակելու ենք մինչև վերջ, մինչև վերջին զինվորը պատրաստ է զոհվել»,-հավելեց Արայիկ Հարությունյանը:

Հակառակորդը շարունակում է արգելված զինատեսակներից թիրախավորել խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Արցախի ՊԲ-ը հասցրել հզոր հարվածներ Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here