Հակառակորդի հասցրած հարվածների արդյունքում Ստեփանակերտում և Շուշիում քաղաքացիական զոհեր կան

0
91

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմի հրետակոծությունների արդյունքում Ստեփանակերտում և Շուշիում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում:

«Արմենպրես»ին այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ցավոք սրտի կան քաղաքացիական զոհեր և վիրավորներ Ստեփանակերտում և Շուշիում»,-ասաց Պողոսյանը:

Ադրբեջանի Զինված ուժերը հոկտեմբերի 4-ին կրկին հարվածներ են հասցրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: Ադրբեջանի Զինված ուժերը նախորդող օրերին ևս հարվածներ են հասցրել Արցախի մայրաքաղաքին` թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here