ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց. Վահրամ Պողոսյան

0
64

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը: «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Պողոսյանը:

ԼՐԱՑՈՒՄ– Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Նա Ադրբեջանի բնակչությանը կոչ է արել արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար և շեշտել, որ այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here