Ստեփանակերտը կրկին հրետակոծվում է. խաղաղ բնակչությունը թիրախի տակ է

0
16

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդը կրկին հրետակոծում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս մասին Ստեփանակերտից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

«Այս պահին Ստեփանակերտը կրկին հրետակոծվում է: Միացել է օդային տագնապի ազդանշանը»,-  հայտնում է նա՝ նշելով, որ հարվածների ձայները եղել են շատ և ուժգին:

Ստեփանակերտն Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հենց առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից թիրախի տակ է, սակայն արդեն երրորդ օրն է այն ակտիվ հրթիռակոծվում և հրետակոծվում է: Հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտին հասցրած հրթիռային հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել էր, ավելի քան մեկ տասնյակ մարդ վիրավորվել, վնասվել էին անգամ փրկարար ծառայության շենքը, մեքենաները: Հոկտեմբերի 3-ին բռնկվել էր հրդեհ: Վնասված են քաղաքացիական բազմաթիվ օբյեկտներ:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here