Ադրբեջանը վերսկսել է հարձակողական գործողությունները արցախյան ճակատի հարավային ուղղությամբ

0
49

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը վերսկսել է հարձակողական գործողությունները արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: «Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։ Ընթանում են թեժ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Ստեփանյանը:

Ստեփանակերտը ևս հրթիռային հարվածների տակ է: Խաղաղ բնակչությունն անգամ հնարավորություն չունի լսելու տագնապի ազդանշանը՝ հրթիռների մեծ ինտենսիվության պայմաններում:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here