Ադրբեջանը քաղաքացիական օբյեկտների մասին բարձր է գոռում քողարկելով սեփական վանդալիզմը. ՀՀ ՊՆ

0
76

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի հետաքրքրում իր քաղաքացիների անվտանգությունը: Նրանք ապատեղեկատվություն տարածելով սադրանքների հող նախապատրաստի:

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այս առնչությամբ հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը քաղաքացիական օբյեկտների մասին բարձր է գոռում, որ սեփական վանդալիզմը քողարկի։ «Արցախի նախագահը ձեր կողմից Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը և այլ բնակավայրերը հրթիռակոծելուց վեց օր հետո հստակ հայտարարեց, որ խոցելու ենք ռազմական թիրախներին, որոնք կարող են մոտիկ գտնվել քաղաքացիական օբյեկտներին։ Բայց դուք ձեր բնակիչների վրա էլ թքած ունեք։ Եվ այս ամենը ակնհայտորեն անում եք, որպեսզի սադրանքների հող նախապատրաստեք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Հովհաննիսյանը։

Արդեն մի քանի օր Արցախի քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությունն Ադրբեջանի հրթիռակոծության թիրախում է: Շուշին ու Ստեփանակերը հոկտեմբերի 5-ին ևս հրթիռների մեծ ինտենսիվությամբ հարվածների տակ են: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հայտարարել է Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։ «Սակայն ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։ Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որպեսզի խուսափեն հնարավոր զոհերից»,-նշել է նա:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here