https://www.azatutyun.am-«Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում», – շեշտում է ՊՆ խոսնակը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե իբր Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, դրանք որակելով հերթական կեղծիք։
«Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է», – Ֆեյսբուքում գրել է նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Մեկ այլ գրառմամբ խոսնակը նշում է. – «Ադրբեջանական կողմը առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու հիմա էլ հայտարարում է, թե, իբր, Հայաստանի զինված ուժերը թիրախավորել են Խըզըի և Ապշերոնի տարածքները։ Հերթական սուտը ակնհայտորեն վկայում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում»: