ՆԱՏՕ-ի ղեկավարը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

0
15

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղար  Յենս Ստոլտենբերգը  կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին նա  հայտարարել է Անկարայում կայացած մամուլի ասուլիսում:

«Չափազանց կարեւոր է, որ մենք բոլոր կողմերին շատ հստակ ազդակ հասցնենք այն մասին, որ նրանք պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որ մենք պետք է աջակցենք խաղաղ և համաձայնեցված լուծում գտնելու բոլոր ջանքերին», – հայտարարել է Ստոլտենբերգը:

«Հարցին ռազմական լուծում չկա»,-հայտարարել է նա:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here